ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նադիա Մուրադ Բասի Թահա. Ցեղասպանության հետևանքով միլիոնավոր հայեր են սպանվել

Նադիա Մուրադ Բասի Թահա. Ցեղասպանության հետևանքով միլիոնավոր հայեր են սպանվել
24.04.2016 | 12:26

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում Երևանում է աշխարհն իր պատմությամբ ցնցած Նադիա Մուրադ Բասի Թահան, որ Հյուսիսային Իրաքում գերի էր ընկել և փախել։ Նադիա Մուրադը 21 տարեկան է։ Նա պատմեց, որ 2014- ի օգոստոսին, երբ Իսլամական պետության ահաբեկիչները մտել են Սինջար, որն Իրաքում եզդիներով բնակեցված ամենամեծ քաղաքն է, սպանել են 3000 մարդու, գերության վերցրել կանանց, աղջիկներին, երեխաներին։ «Իմ արյունը արյունով ու տխրությամբ լի է։

Կատրինը, ում հետ ես ապրում էի նույն տանը, գերեվարվել էր, մեկ տարի խոշտանգումների են ենթարկել, նրան գողացան, տարան սեռական ստրկության։ Ալինը իննը տարեկան էր, երբ նրան գողացան։ Նա բռնաբարվեց ու վաճառվեց սեռական ստրկության։ Իսկ մյուս աղջիկները, որ փորձեցին փախչել, զոհվեցին, երբ ականը պայթեց նրանց ոտքերի տակ»,- պատմեց Նադիա Մուրադը։ Նա նշեց, որ իսլամական պետությունը շարունակում է վայրագությունները, 6000 գերեվարված անձանցից դեռևս 3500-ն անազատության մեջ են, այդ թվում՝ կանայք, երեխաներ, նրանց տանում են ճորտատիրության նպատակով։«Ինձ գողացան, երբ հարձակում գործեցին մեր քաղաքի վրա, որտեղ եզդիներն են բնակվում։ Ասացին, որ մենք կամ պետք է ընդունենք իսլամ կամ մեռնենք։ Սա ցեղասպանության ակնառու սահմանում է։ Հազարավոր մարդիկ մահացան»,- նշեց նա։ Նադիան շեշտեց, որ ցեղասպանությունը տեղի է ունենում հենց այն պահին, երբ ինքը խոսում է, հենց հիմա էլ մարդկության դեմ հանցագործություններ են կատարվում, որոնք պետք է կանխել։ «Իսլամական պետության նպատակը մեկն է՝ ջնջել եզդիներին, վերացնել մեզ երկրագնդի վրայից։ Այսօր ես Հայաստանում եմ, որտեղ ցեղասպանության պատճառով միլիոնավոր հայեր կորցրել են իրենց կյանքը, բայց մեկ դար հետո ցավը, միևնույն է, մնում է։ Իրաքում ու Սիրիայում էլ այս պահին ցեղասպանություն է, որը տխրեցնում է ինձ»։

Դիտվել է՝ 1542

Մեկնաբանություններ

ype-descr-link"> «Աքլորը, քարոզչի վերարկու հագած, ամբիոն է ելել, խելքի աշեցեք»

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Ռուս-թուրքական մերձեցման մարտահրավերները
Ռուս-թուրքական մերձեցման մարտահրավերները

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը
Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը